«Հայէկոնոմբանկը» ծրագրում է Երևանում բացել Փոքր և միջին բիզնեսի վարկավորման կենտրոն

09.06.2008, 12:44
«Հայէկոնոմբանկը» ծրագրում է Երևանում բացել Փոքր և միջին բիզնեսի վարկավորման կենտրոն
«Հայէկոնոմբանկը» ծրագրում է Երևանում բացել Փոքր և միջին բիզնեսի վարկավորման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Հայէկոնոմբանկը» ծրագրում է Երևանում բացել Փոքր և միջին բիզնեսի վարկավորման կենտրոն։ Այս մասին նախօրեին լրագրողներին տեղեկացրել է բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը։

«Այս նպատակի համար բանկը ձեռք է բերել եռահարկ շենք, ծրագրվում է, որ Կենտրոնը կսկսի գործել արդեն 2008 թ. հունիս- հուլիսին», - ասել է Սուքիասյանը։

Միաժամանակ նա նշել է, որ Կենտրոնի շենքում հաճախորդներին կառաջարկվի նոր տեխնոլոգիաների կիրառման հետ կապված բանկային նոր ապրանքների շարք։ Մասնավորապես, քարտերի և հաշիվների սպասարկում, ինտերնետի միջոցով միջոցների փոխանցում, հաճախորդների ավտոմատ սպասարկում։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թ. օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 75 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետերերին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (25 տոկոս+1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Սուքիասյան ընտանիքին (50,6 տոկոս)։

2008 թ. մարտի 31-ի տվյալներով, «Հայէկոնոմբանկի» ընդհանուր կապիտալը կազմում էր ավելի քան 8,6 մլն դրամ (28 մլն դոլար), բանկի ակտիվները կազմել են 43,2 մլրդ դրամ (14,1 մլն դոլար), իսկ 2008 թ. առաջին եռամսյակի մաքուր եկամուտը՝ 116,6 մլն դրամ (380,3 հազ. դոլար)։ Բանկը 45 մասնաճյուղ ունի Հայաստանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում։-0-