Վերջին տվյալներով, Երևանի անկարգությունների հետևանքով տուժել է 210 զինծառայող և ոստիկան

04.04.2008, 11:12
Վերջին տվյալներով, Երևանի անկարգությունների հետևանքով տուժել է 210 զինծառայող և ոստիկան
Վերջին տվյալներով, Երևանի անկարգությունների հետևանքով տուժել է 210 զինծառայող և ոստիկան

Վերջին տվյալներով, Երևանում մարտի 1-2-ի անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներն է ստացել ոստիկանության ներքին զորքերի  157 զինծառայող և  ոստիկանության 53 աշխատակից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը։

Բոլոր տուժածների անունները և ազգանունները տեղադրված են ՀՀ գլխավոր դատախազության կայքում։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել ինչպես քաղաքացիական բուժհաստատություններում, այնպես էլ հոսպիտալում, ոստիկանության պոլիկլինիկայում, ամբուլատոր պայմաններում: 

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ը հանրահավաքները վերածվել են ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների բախումների։

Անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Մարտի 1-ից Երևանում, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով, հայտարարվել է արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով։-0-