Հրապարակվել է Աշխարհի առաջնություն-2008-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմը

25.02.2008, 19:05
Հրապարակվել է Աշխարհի առաջնություն-2008-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմը
Հրապարակվել է Աշխարհի առաջնություն-2008-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմը

Հրապարակվել է Աշխարհի առաջնություն-2008 խաղերի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմը։

«Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչների շտաբը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, հրապարակել է հրավիրված խաղացողների անունները, ովքեր փետրվարի 27-ից մարտի 2-ը կմասնակցեն Պորդուբիցում (Չեխիա) անցկացվելիք Աշխարհի առաջնություն-2008-ի ընտրական փուլի խաղերին»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայից։

Խաղերի ժամանակ Հայաստանի պատիվը պաշտպանելու են մարզիկներ Էռնեստո Ակոպովը, Արտակ Հարությունյանը, Հակոբ Լոբասյանը, Արթուր Կարապետյանը, Ռոման Սիմոնյանը, Արմեն Գյուլամբարյանը, Արմեն Սանամյանը, Գրիգոր Կապուկրանյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Արմեն Դանիելյանը, Խորեն Զարգարյանը, Էդգար Կիրակոսյանը և Սարո Մարդանյանը։

ԱԱ-2008-ի ընտրական փուլի շրջանակներում առաջին խաղը կկայանա փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի հավաքականի հետ։ Հայ մարզիկների մրցակիցները կլինեն նաև Չեխիայի և Ֆինլանդիայի հավաքականները։ Խաղերը կկայանան, համապատասխանաբար, փետրվարի 29-ին և մարտի 2-ին։

Համաշխարհային մրցախաղի եզրափակիչ փուլը  կանցկացվի Բրազիլիայում՝ հոկտեմբերի 1-19-ը։-0-