Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել իր ռուս գործընկերոջ այցը Երևան

Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել իր ռուս գործընկեր Վիկտոր Զուբկովի այցը Երևան։
«Բանակցություներն անցան լիակատար փոխըմբռնման պայմաններում»,- հայտարարեց Սարգսյանը չորեքշաբթի՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում։
Նա նշեց, որ ՌԴ վարչապետի այցը դարձավ 2007թ. աշնանը Հայաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի շարունակությունը։
«Որոշակի ժամանակ անցավ, և անհրաժեշտ էր ընդհանրացնել արդյունքները, և մենք լրագրողներին հայտարարեցինք, որ գոհ ենք այս ընթացքում կատարված աշխատանքից, գոհ ենք 2007թ. արդյունքներից»,-ասաց Սարգսյանը։
Վարչապետը հավելեց, որ այցի շրջանակներում ստորագրվել է վեց պայմանագիր, որոնք լրացրել են առկա 170 համատեղ փաստաթղթերը։
«Կարծում եմ, ռուսական կառավարության ղեկավարը ևս գոհ է բանակցություների ընթացքից»,-ասաց նա։
Սարգսյանը հավելեց, որ հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 60%-ով և հասել 700 մլն. դոլարի։ «Մենք նշեցինք նաև, որ կան բազմաթիվ պաշարներ, և կարճ ժամանակահատվածում մենք պարտավոր ենք այդ սահմանագիծը հասցնել 1 մլրդ. դոլարի»,-ասաց վարչապետը։
Այս կապակցությամբ նա նկատեց, որ հնարավորություներն, իսկապես, մեծ են։ «Սոչիում օլիմպիադայի կապակցությամբ նախատեսվում են զգալի շինարարական աշխատանքներ, և այնտեղ կա այն շինանյութերի մեծ պահանջարկը, որոնք մենք կարող ենք տրամադրել։ Ընդ որում, մեր երկաթուղու փոխանցումը ՌԵ կոնցեսիոն կառավարմանը պետք է նպաստի այն բանին, որպեսզի մեր շինանյութը մրցունակ լինի Ռուսաստանի տարածքում»,-ասաց նա։
ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը փետրվարի 5-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Երևան։
Զուբկովի ղեկավարած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտևը, Ֆեդերալ մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման և առևտրի փոխնախարար Կիրիլ Անդրոսովը, ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը, ֆինանսների փոխնախարար Դմիտրի Պանկինը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, Դաշնային ունեցվածքի կառավարման գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդևը։-0-