Արման Մելիքյանը բարձր է գնահատում 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններին իր հնարավորությունները

17.01.2008, 17:56
Արման Մելիքյանը բարձր է գնահատում 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններին իր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը բարձր է գնահատում 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններին իր հնարավորությունները։

«Իմ հաղթանակը կախված է նրանից, թե որքանով իմ առաջարկությունները ընդունելի կլինեն հայ ժողովրդի համար։ Ես կարծում եմ, որ իմ ծրագիրը բավական իրական է, և բնակչության մոտ արձագանք կգտնի»,- հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը։

Նրա խոսքերով, ամբողջ երկրում մեծ թվով մարդիկ պատրաստ են աջակցել նրա թեկնածությանը և ցանկացած օգնություն ցույց տալ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։

«Մենք, իհարկե, շատ միջոցներ չունենք ակտիվ նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար, բայց փոխարենը իմ կողքին գտնվում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնց աջակցությունը ես ավելի բարձր եմ գնահատում, քան նյութական ներուժը»,- ասաց Մելիքյանը։

Միաժամանակ Մելիքյանը նշեց, որ այն դեպքում, եթե ինքը չհայտնվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ապա պատրաստ կլինի աջակցել այն թեկնածուին, որի ծրագրում առկա կլինեն իր ծրագրի հիմնական սկզբունքները։

«Ինձ համար նշանակություն չունի՝ կլինի դա ընդդիմադիր թե իշխանամետ թեկնածու, կարևորը, որպեսզի Հայաստանի ապագային մասին նրա պատկերացումը համընկնի իմ իդեալների հետ»,- ընդգծեց նախագահի թեկնածուն։

Նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։--0—