Հայաստանն արժանի կերպով էր ներկայացվել Ռուսաց լեզվի տարվա շրջանակներում

25.12.2007, 19:47
Հայաստանն արժանի կերպով էր ներկայացվել Ռուսաց լեզվի տարվա շրջանակներում
Հայաստանն արժանի կերպով էր ներկայացվել Ռուսաց լեզվի տարվա շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արժանի կերպով ներկայացվեց աշխարհում Ռուսաց լեզվի տարվան նվիրված միջոցառումների շրջանակներում, երեքշաբթի Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳՆ-ին կից Ռուսաստանի միջազգային գիտական և մշակութային կենտրոնի հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևը։

«2007թ. Հայաստանի թիմերը շատ արժանի կերպով հանդես եկան Մոսկվայում և Սանկտ-Պետերբուգում կազմակերպված օլիմպիադաներին, արժանացան դիպլոմների և պատվոգրերի, նվաճեցին մեդալներ և ապացուցեցին, որ Հայաստանում ռուսաց լեզվի մակարդակը բարձրանում է»,-ասել է նա Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի ՌԴ պետական մեդալների մրցանակակիրների, 2007թ. Ռուսաստանում անցկացված մրցույթների և օլիմպիադաների հաղթողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Նիկոլաևն առանձնահատուկ կարևորեց այն փաստը, որ Հայաստանում հայտնվել են Պուշկինի անվան մրցանակի չորս նոր մրցանակակիրներ։

«Ռուսաստանի այս պետական մրցանակին արժանացել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հանրակրթական դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը, որը շքանշանը ստացել է նախագահ Պուտինի ձեռքից Ռուսական աշխարհի համաժողովի ժամանակ, ինչպես նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի իմացության ֆակուլտետ դեկան Պավել Բալայանը, Հայաստանի կրթության և գիտության նախարարության առաջատար մասնագետ Լիլիա Բալասանյանը և Երևանի թիվ 83 հանրակրթական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսոցիչ Կարինե Սարգսյանը»,-պարզաբանել է նա։

Բացի այդ, նա ընգծեց, որ ազգային գրականության ռուսերենի լավագույն թարգմանության մրցույթի հաղթող է ճանաչվել ԵՊՀ ռուսաց լեզվի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Նարինե Խեչոյանը։

«Նա հիանալի թարգմանել է Աղասի Այվազյանի ստեղծագործությունը, և նրա թարգմանությունը ներկայացված է ԱՊՀ երկրների թարգմանիչների լավագույն աշխատանքների հաջորդ տարի նախատեսված հրատարակությանը»,-պարզաբանեց է նա։

Նիկոլաևը հավելեց, որ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Թամարա Մելիքսեթյանը հաղթել է ռուսաց լեզվի մասին ստեղծագուծությունների միջազգային մրցույթում, որն անցկացրել էր Նիկոլաևի ղեկավարած գերատեսչությունը։

Միջոցառման ընթացքում Պուշկինի անվան մրցանակակիրներին և մրցույթներում հաղթած դպրոցականներին շնորհվել են հուշանվերներ, այդ թվում՝ Կրիլովի առակների ժողովածուն, «Ռոմանովներ. 300 տարվա ծառայություն Ռուսաստանին» գիրքը, ինչպես նաև գրքեր «Ռուսաստանի պատմությունը» շարքից։

Աշխարհում ռուսաց լեզվի տարին մեկնարկեց հունվարի 24-27-ը Փարիզում «EXPO-LANG-2007» հոբելյանական 25-րդ միջազգային լեզվաբանական ցուցահանդեսում, որտեղ Ռուսաստանը հանդես եկավ հանդիսավոր հյուրի կարգավիճակով՝ «Ռուսաց լեզուն տիեզերքում շփման առաջին լեզուն է» կարգախոսով։-0--