Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի սեյսմիկ կայանները տարածաշրջանում գրանցել են հինգ երկրաշարժ

20.12.2007, 15:00
Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի սեյսմիկ կայանները տարածաշրջանում գրանցել են հինգ երկրաշարժ
Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի սեյսմիկ կայանները տարածաշրջանում գրանցել են հինգ երկրաշարժ

2007 թ.-ի դեկտեմբերի 13-19-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի սեյսմիկ կայանները Հայաստանի և Ղարաբաղի տարածքում գրանցել են էպիկենտրոնում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

 Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ստորգետնյա ցնցումը գրանցվել է դեկտեմբերի 17-ին, էպիկենտրոնը գտնվել է Շուշի քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

 ՍՊԱԾ-ի տվյալների համաձայն՝ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ:  

Վրաստանում, դեկտեմբերի 13-ին 3-4 բալ ուժգնությամբ  երկու երկրաշարժ է տեղի ունեցել Դմանիսի քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ դեկտեմբերի 16-ին 4 բալ ուժգնությամբ` Ախալքալակ քաղաքից 7 կմ դեպի հարավ:

Դեկտեմբերի 15-ին Իրանի Միանեհ քաղաքից 15 կմ դեպի հարավ գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:-0-