Երևանի քաղաքապետարանը 2008թ.-ին շարունակելու է ակտիվ մշակութային քաղաքականությունը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ.-ին Երևանի քաղաքապետարանը շարունակելու է ակտիվ մշակութային քաղաքականությունը, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը։
«2007թ.-ին քաղաքապետարանը ակտիվ մշակութային քաղաքականություն էր վարում, և 2008թ.-ին այդ միտումը շարունակվելու է»,- ասաց նա։
Մովսիսյանի խոսքերով, հաջորդ տարի հիմնական շեշտը դրվելու է արվեստի երիտասարդ, տաղանդավոր և հեռանկարային գործիչների վրա։
«Ընթացիկ տարում մայրաքաղաքի մշակութային կյանքը բավական հագեցած էր։ Առաջին անգամ անցկացվեցին մի շարք միջոցառումներ, մասնավորապես, «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում տեղի ունեցած Նորաձևության շաբաթը, Երևանի երաժշտական դպրոցների սաների միջև Երաժշտական փառատոնը և մայրաքաղաքի համայնքների միջև Բակային փառատոնը»,- նշեց նա։
Մովսիսյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի նախասրահում տեղի ունեցան արտասահմանցի և սփյուռքի հայտնի արտիստների և մշակույթի գործիչների ցուցահանդեսներ և համերգներ, որոնք արժանացան փորձագետների բարձր գնահատականին։
2007թ. հունվար-հոկտեմբերին Երևանի մշակութային, սպորտի և երիտասարդության ոլորտի համար ծախսվել է 736 մլն. դրամ (մոտ 2,44 մլն. դոլար)։--0—