Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մանկական Եվրատեսիլ-2008-ին մասնակցելու մրցույթ է հայտարարում

12.12.2007, 17:06
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մանկական Եվրատեսիլ-2008-ին մասնակցելու մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Եվրատեսիլ-2008-ին մասնակցելու մրցույթ է հայտարարում։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության միջազգային բաժնի վարիչ, «Եվրատեսիլ» մրցույթի հայկական նախագծի համակարգող Դիանա Մնացականյանը, հայտերն ընդունվում են այսօրվանից։

«10-15 տարեկան բոլոր երեխաները կարող են երգեր գրել և ուղարկել Հանրային հեռուստաընկերություն»,- ասաց նա։ Մնացականյանի խոսքերով, մրցույթին մասնակցության հայտերն ընդունվելու են մի քանի ամիս շարունակ։

«Հայտերի ընդհանուր թվից Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը կընտրի այն երգը, որը Հայաստանը  կներկայացնի Կիպրոսում՝ Եվրատեսիլ-2008-ին»,- տեղեկացրեց նա։

Նիդեռլանդներում տեղի ունեցած Eurovision Junior – 2007 մանկական միջազգային մրցույթում «Արևիկը» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։ Eurovision Junior – 2007 մրցույթը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին՝ Ռոտերդամում (Նիդեռլանդներ)։ Մրցույթին մասնակցեցին 17 երկրներից ժամանած 8-15 տարեկան պատանի երգիչ-երգչուհիներ և համույթներ։--0—