«Կրթություն» մոսկովյան հիմնադրամը հայկական բուհերի 25 ուսանողների հանձնել է կրթաթոշակ ստանալու վկայագրեր

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ «Կրթություն» մոսկովյան հիմնադրամը հայկական բուհերի 25 ուսանողների հանձնել է կրթաթոշակ ստանալու վկայագրեր։
Ինչպես վկայագրերի հանձնման արարողության ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կրթաթոշակների չափը հարյուր դոլար է։
«Անվանական կրթաթոշակը կօգնի ուսանողներին՝ թեթևացնելու բուհերի ուսման վարձի բեռը», - ասաց նա։
Մկրտչյանի խոսքերով, ուսանողները կշարունակեն կրթաթոշակներ ստանալ մագիստրատուրայում, եթե հետագայում նույնպես դրսևորեն գերազանց առաջադիմություն։
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ Հայկազ Նավասարդյանն իր հերթին նշեց, որ «Բարեկամություն» կրթաթոշակ ստացող հայ ուսանողների ընդհանուր թիվը հասել է 126-ի։
«2007 թ.-ից «Կրթություն» հիմնադրամն արդեն հայկական բուհերի 101 ուսանողի տրամադրել էր «Բարեկամություն» կրթաթոշակը, սակայն ֆոնդի հիմնադիր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի որոշմամբ, կրթաթոշակ ստացողների թիվը նոյեմբերից ավելացել է», - տեղեկացրեց նա։
Նրա խոսքերով, կրթաթոշակը տրամադրվում է գերազանց սովորող, սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին։
Նավասարդյանը հույս հայտնեց, որ կրթաթոշակը կօգնի ուսանողներին՝ հետագայում հաջողությունների հասնել գիտական բնագավառում։-0-