Նոյեմբերի 22-ին Երևանում տեղի կունենա թրաֆիքինգի դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի շնորհանդեսը

21.11.2007, 11:27
Նոյեմբերի 22-ին Երևանում տեղի կունենա թրաֆիքինգի դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 22-ին Երևանում տեղի կունենա թրաֆիքինգի դեմ պայքարի տարածաշրջանային համապարփակ ծրագրի շնորհանդեսը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից։

Ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին` թրաֆիքինգի գործընթացի կրճատման գործում, կքննարկվի Հարավկովկասյան երեք երկրներում Գործողությունների ազգային ծրագրերի հզորացման թեման, ինչպես նաև թրաֆիքնգի դեմ պայքարի հեռանկարային հարցերը։

Միջոցառմանը կմասնակցեն Թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ձյունիկ Աղաջանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի առաջին փոխնախարար Արայիկ Պետրոսյանը, ինչպես նաև Հարկադիր աշխատանքի դեմ պայքարի հատուկ գործողությունների ծրագրի ներկայացուցիչ Ռոջեր Փլանթը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։

Միջոցառման կազմակերպիչներն են Եվրոմիությունը, Երևանի ԵԱՀԿ գրասենյակը, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD)։-0-