Հայաստանում երեքշաբթի տեղի է ունեցել 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ

06.11.2007, 17:48
Հայաստանում երեքշաբթի տեղի է ունեցել 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Հայաստանում երեքշաբթի տեղի է ունեցել 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երեքշաբթի տեղի է ունեցել Ռխտերի սանդղակով 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

«Նոյեմբերի 6-ին Երևանի ժամանակով 15։36-ին (11։36 ըստ Գրինվիչի) հանրապետության Սեյսմիկ ազգային ծառայության սեյսմաբանական ցանցը 3,2 մագնիտուդով ցնցում է գրանցել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց սեյսմիկ ծառայության հերթապահը։

Նրա տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Սպիտակ քաղաքից երկու կմ. դեպի հարավ-արևմուտք, ստորերկրյա ցնցման հիպոկենտրոնը գտնվել է 18 կմ. խորության մեջ։

«Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Շիրակամուտ քաղաքներում. զոհվածների և ավերածությունների մասին տեղեկություն չկա»,-նշեց հերթապահը։ –0--