Տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

31.10.2007, 17:08
Տեղի է ունեցել  նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Արդարադատության խորհրդի  այսօրվա նիստում հանրապետության նախագահՌոբերտ Քոչարյանի  ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորներ Պետրոսյանի և Բաբայանի երդման արարողությունը, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին  նախագահի մամլո գրասենայկից։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 26-ի հրամանագրերով Արսեն Բաբայանը նշանակվել էր Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, Արշակ Պետրոսյանը` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, նրանք երդվել են  «դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»,-ասված է հաղորդագրությունում։-0-