2008թ-ին հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել համաշխարհային շուկաների փողի արժեզրկման ճնշումներին. Հայաստանի ԿԲ

29.10.2007, 18:17
2008թ-ին  հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել համաշխարհային շուկաների փողի արժեզրկման ճնշումներին. Հայաստանի ԿԲ
2008թ-ին  հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել համաշխարհային շուկաների փողի արժեզրկման ճնշումներին. Հայաստանի ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ 2008թ-ին պետք է հատուկ ուշադրություն դարձնել գների մակարդակին և համաշխարհային շուկաների փողի արժեզրկման ճնշումներին։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր համաշխարհային շուկայում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել։ Եվրոպայի կենտրոնական բանկը և ԱՄՆ պահուստային դաշնային համակարգը փորձում են հաղթահարել ճգնաժամը»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, ճգնաժամը ուղեկցվում է տոկոսադրույքների իջեցմամբ, որի նպատակն է ֆինանսական սեկտորի համար հնարավորություն ստեղծել կանխիկ դրամի ավելցուկի իրացվելիությունն ապահովելու համար, որպեսզի այդ խնդիրները չվերածվեն լուրջ սպառնալիքի։

«Մյուս կողմից, դա ուղեկցվում է վառելիքի և պարենամթերքի շուկաներում գների աննախադեպ աճով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հիմնականում ներկրում է այս ապրանքախմբերը, հետևաբար այդ արժեզրկման ճնշումները չեն կարող չանդրադառնալ մեզ վրա»,- ասաց Սարգսյանը։

Հետևաբար, նրա խոսքով, 2008թ. հիմնական ուշադրությունը պետք է սևեռել գների մակարդակի վերահսկմանը և կարգավորմանը։ «Կենտրոնական բանկը պետք է դա անի դրամական միջոցներով, իսկ կառավարությունը՝ վերահսկի շուկաները, որպեսզի գնագոյացումը լինի արդար և մրցունակ, և որպեսզի համաշխարհային շուկաների փողի արժեզրկման ճնշումները չեզոքացվեն արտադրության աճի միջոցով»,- ընդգծեց Կենտրոնական բանկի նախագահը։

Նրա խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վառելիքը և պարենամթերքը հիմնական ներկրվող ապրանքներն են, անհրաժեշտ է հետևել, թե որոշ տարադրամների փոխարժեքը ինչպես է չեզոքացնում այդ բացասական միտումները։ Դա նշանակում է, որ հանրապետությունում լուրջ աշխատանք կա շուկայական ապրանքները վերահսկելու ուղղությամբ։

Սարգսյանը նշեց, որ ԿԲ-ը նպատակահարմար է համարում մոտակա երեք տարիների ընթացքում կենտրոնանալ փողի արժեզրկման չորստոկոսանոց համակարգի վրա՝ 1,5 տոկոս տատանումների սահմաններում։

«Դա նշանակում է, որ Կենտրոնական բանկը հաջորդ երեք տարիների ընթացքում իր դրամային քաղաքականությունը վարելիս պետք է հաշվի առնի այս ծրագրային ցուցանիշը, իսկ կառավարությունն իր լծակներն օգտագործելիս պետք է գիտակցի, որ հասարակությունը հետևելու է հենց այդ ցուցանիշներին»,- ասաց Սարգսյանը։ --0—