Անկարայի ICANAS -38 գիտաժողովը քաղաքականացված էր.կարծիք
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անկարայի ICANAS-38 (International Congress of Asian and North African Studies) գիտաժողովը քաղաքականացված էր, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Հասմիկ Ստեփանյանը։
Նրա խոսքերով, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները գիտաժողովի բեմահարթակը օգտագործել են հակահայկական քարոզի նպատակով։
«Նրանց ելույթները ընդհանուր ոչինչ չունեին գիտության հետ, դրանցում զրպարտություններ էին հնչում հայ ժողովրդի, ՀՀ նախագահի և հայկական սփյուռքի հասցեին»,- նշեց Ստեփանյանը։ Նա նաև նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչները նույնիսկ փորձում էին խանգարել հայ գիտնականների ելույթներին և զեկույցներին։
Նրա խոսքերով, գիտաժողովի ժամանակ Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ երկու աշխատակից՝ ընդդեմ Ադրբեջանի 200 և Թուրքիայի 500 ներկայացուցիչների։
«Նախնական պայմանավորվածությամբ Հայաստանից գիտաժողովին պետք է մասնակցեին 20 մարդ, սակայն շատերին, այդ թվում՝ մեր պատվիրակության նախագահ, ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանին պարզապես չթողեցին Թուրքիա, քանի որ նրանց զեկույցները Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ էին»,- ասաց նա։
Ստեփանյանը տեղեկացրեց, որ գիտաժողով ժամանած հայ գիտնականների զեկույցները և ելույթները առնչվում էին հումանիտար գիտություններին, մասնավորապես՝ հայ և թուրքական գրականությանը, ինչպես նաև՝ արևելյան երաժշտությանը։
ICANAS միջազգային 38-րդ գիտաժողովը տեղի ունեցավ Անկարայում սեպտեմբերի 10-15։ Միջոցառմանը մասնակցեցին մոտ 1200 գիտնականներ։ ICANAS գիտաժողովը անցկացվում է 1873թ.-ից սկսված՝ երեք տարին մեկ։ Հաջորդ գիտաժողովը տեղի կունենա Ճապոնիայում, 2010թ.։--0—