2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանը ստացել է 4059,3 տոննա հումանիտար օգնություն

28.09.2007, 17:57
2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանը ստացել է 4059,3 տոննա հումանիտար օգնություն

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանը հումանիտար օգնության տեսքով ստացել է 4059,3 տոննա ապրանք՝ 18131,0 մլն. դրամ կամ 51,1 մլն. դոլար արժողությամբ։

Այսպիսի տվյալներ է «Նովոստի-Արմենիային» տրամադրել Վիճակագրության ազգային ծառայությունը՝ ՀՀ կառավարությանը կից պետական մաքսային կոմիտեի հաղորդագրության հիման վրա։

Օգնության ընդհանուր ծավալի 68,8 տոկոսը բաժին է ընկել քիմիական ապրանքներին և քիմիայի հետ կապված ճյուղերի արդյունաբերական արտադրանքին, 8,7 տոկոսը՝ սարքերին և տեխնիկային, 5,7 տոկոսը՝ մեքենաներին և սարքավորումներին, 4,7 տոկոսը՝ տեքստիլ ապրանքներին։

Հումանիտար օգնությունը հիմնականում ստացվել է ԱՄՆ-ից (79,6 տոկոս) և Իտալիայից (3,9 տոկոս)։ --0—