Հայաստանի վարչապետը չբացառեց, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել հանրապետության նախագահի պաշտոնում
25.09.2007,
17:19
Հայաստանի վարչապետը չբացառեց, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել հանրապետության նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը չի բացառում գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հավանականությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես բնական եմ մոտենում այս հարցին։ Ես չեմ բացառում նման հնարավորությունը, և, ամենայն հավանականությամբ, այդ հարցին կպատասխանեմ՝ «այո»»,-երեքշաբթի Մոսկվայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվու՞մ է նա, արդյոք, իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում։
Նրա խոսքերով, այդ հարցին վերջնական պաատասխան կտա նոյեմբերի 10-ին, երբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը։ --0—