Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք չէ առաջնորդվել հույզերով-ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ-ից
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք չէ առաջնորդվել հույզերով։ Այս կարծիքը ուրբաթ ԱԺ-ում տեղի ունեցած մամուլի-ասուլիսում հայտնեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բավականին նուրբ է և պետք չէ այստեղ ղեկավարվել էմոցիաներով»,-ասաց նա։
Մինասյանի խոսքերով խմբակցության առաջարկը ԼՂՀ-ի Հայաստանին միանալու մասին չի հակասում բանակցային գործընթացին և կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Նա նշեց, որ օրենսդրական նախագիծը չի խանգարի բանակցային գործընթացին, այլ թույլ կտա դադարեցնել ԼՂՀ հասցեին Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները։
Վերջին շրջանում Հայաստանի ԱԺ-ում տեղի են ունենում ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումներ։
«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի Ազգային Ժողովի աննարկմանն էր ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը։
ՀՅԴ խմբակցությունը մտադիր է հանդես գալ Հայաստանի և ԼՂՀ-ի միավորման մասին առաջարկով։