Հայաստանի կառավարությունը 16,5 հազ. դոլար է տրամադրել՝ դպրոցական մրցույթների հաղթողների համար երկու «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով

13.09.2007, 18:36
Հայաստանի կառավարությունը 16,5 հազ. դոլար է տրամադրել՝ դպրոցական մրցույթների հաղթողների համար երկու «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով

Հայաստանի գործադիր իշխանությունը կառավարության աշխատակազմին է տրամադրել 5,65 մլն դրամ ($16,5 հազ.)՝ երկու «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու համար՝ նախատեսված  «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ»  մրցույթների հաղթողների համար։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցները հատկացվել են կառավարության պահուստային ֆոնդից։--0—