Լեռնային-Ղարաբաղի Հայաստանին միանալու հարցի քննարկումը ժամանակավրեպ է . ՀՀ վարչապետ

12.09.2007, 19:28
Լեռնային-Ղարաբաղի Հայաստանին միանալու հարցի քննարկումը ժամանակավրեպ է . ՀՀ վարչապետ

Լեռնային-Ղարաբաղի Հայաստանին միանալու հարցի քննարկումը ժամանակավրեպ է, կարծում է վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ինչպես չորեքշաբթի Ս. Սարգսյանը հայտարարեց խորհրդարանական լրագրողներին, Հայաստանի ղեկավարությունը քանիցս խոսել է այն մասին, որ չի բացառում Լեռնային-Ղարաբաղի հիմնահարցի տարբեր լուծումները։

«Մենք ոչ միայն չենք բացառում երբևէ ԼՂՀ անկախության ճանաչումը, այլ նաև Լեռնային-Ղարաբաղի հետ միավորումը։ Պարզապես կոնկրետ այս պահին նման քայլը համարում եմ ժամանակավրեպ և մեզ համար վտանգավոր»,-ասաց նա։

Վերջին շրջանում Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում։

Մասնավորաբար, «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի Ազգային Ժողովի աննարկմանն էր ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը։

Իսկ ՀՅԴ-ն մտադիր է հանդես գալ  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին առաջարկով։ --0--