Հայաստանի գյուղերից մեկում ավտոմեքենայի այրման հետևանքով երկու տղամարդ է տուժել
22.08.2007,
12:29
Հայաստանի գյուղերից մեկում ավտոմեքենայի այրման հետևանքով երկու տղամարդ է տուժել
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական գյուղերից մեկում ավտոմեքենայի այրման հետևանքով երկու տղամարդ է տուժել։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, նախօրեին ժամը 23։50-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Այգաբաց գյուղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մարել է ժամը 02։17-ին։ Հրդեհի արդյունքում ամբողջովին այրվել է Գևորգյան ընտանիքին պատկանող «ԶԻԼ 130» մակնիշի 03 ԼՕ 951 պետհամարանիշով ավոմեքենան։
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել 1949 թ. ծնված Միշա և 1972 թ. ծնված Վարդան Գևորգյանները: Բժիշկների գնահատմամբ, տուժածների վիճակը բավարար է:-0-