Հայաստանի տարեկան նվազագույն մթերային զամբյուղը 2007թ. 2-րդ եռամսյակում կազմել է $803,5

01.08.2007, 16:03
Հայաստանի տարեկան նվազագույն մթերային զամբյուղը 2007թ. 2-րդ եռամսյակում կազմել է $803,5
Հայաստանի տարեկան նվազագույն մթերային զամբյուղը 2007թ. 2-րդ եռամսյակում կազմել է $803,5

Հայաստանի տարեկան նվազագույն մթերային զամբյուղը 2007թ.  2-րդ եռամսյակում կազմել է 284432,4 դրամ (նույն ժամանակահատվածի արտարժույթով՝ շուրջ 803,5 ԱՄՆ դոլար) կամ ամսական 23702,7 դրամ (67 ԱՄՆ դոլար)։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հաշվարկը կատարվել է 2007թ.  2-րդ եռամսյակի միջին փաստացի գներով։

Բնակչության մեկ հոգուն բաժին ընկնող հացամթերքի տարեկան նորման կազմել է 42663,2 դրամ (որից հաց՝ 27243,9 դրամ՝ տարեկան 91,3 կգ. օգտագործման նորմայի դեպքում), մսինը՝ 27243,9  դրամ (36,5 կգ.), կաթնամթերքինը՝ 49456,8 դրամ (որից կաթ՝ 21608,0 դրամ՝ տարեկան 73 լիտր, կենդանական յուղ՝ 11447,1 դրամ՝ 7,3 կգ., պանիր՝ 11273,1 դրամ՝ 9,1 կգ.), կարտոֆիլինը՝ 28805,2 դրամ (91,3 կգ.), բանջարեղենինը՝ (կաղամբ,  սոխ) 22633,7 դրամ (109,5 կգ.), մրգերինը՝ (խնձոր) 40427,4 դրամ (73 կգ.), շաքարավազինը՝ 4968,5 դրամ (18,3 կգ.), ձվինը՝ 10639,8 դրամ (182,5 հատ), բուսական յուղինը՝ 4113,6 դրամ (7,3 կգ.), մարգարինինը՝ 2693,6 դրամ (3,7 կգ.), ձկանը՝ 20984,7 դրամ (11 կգ.)։

Տվյալները հաշվարկված են ըստ ՀՀ Առողջապահության նախարարության մշակած զամբյուղի սննդի բաղադրության եւ էներգետիկ հագեցվածության։  

Նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը կազմել է 440870,2 դրամ (1246 ԱՄՆ դոլար) կամ ամսական 36739,2 դրամ (104 ԱՄՆ դոլար)։

Հայաստանի նվազագույն աշխատավարձը (20 հազ. դրամ կամ երկրորդ եռամսյակի անվանական փոխարժեքով՝ շուրջ 56,5 ԱՄՆ դոլար) կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի 54,44%-ը, նվազագույն մթերային զամբյուղի 84,38%-ը (հաշված Առողջապահության նախարարության մեթոդով) և մեկ ամսվա միջին աշխատավարձի շուրջ 28%-ը։

Միաժամանակ, մեկ ամսվա միջին աշխատավարձը (2007թ. 2-րդ եռամսյակի տվյալներով) կազմել է նվազագույն սպառողական զամբյուղի 194%-ը։

ՀՀ ԱՎԾ տվյալներով, Հայաստանի բնակչության մեկ հոգուն բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշն, ըստ 2007թ. առաջին կիսամյակի, կազմել է 293220,9 դրամ կամ 828,3 ԱՄՆ դոլար, իսկ մեկ ամսվա միջին անվանական աշխատավարձը՝ 71344 դրամ (201,5 ԱՄՆ դոլար)։

Ընդ որում, Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը 2007թ. առաջին կիսամյակի տվյալներով, կազմել է 1182,8  հազ. մարդ, որից  92,81182,8-ը կամ 1097,4 հազ. մարդ զբաղված է եղել տնտեսության մեջ, իսկ 84,7 հազ. մարդ ունեցել է գործազուրկի կարգավիճակ։ Հայաստանում մշտական բնակություն ունեցողների քանակը 2007թ. հուլիսի 1-ին կազմել է 3223,7  հազ. մարդ։–0—