437.67
4.35
404.35
+4
Եղանակը Երևանում
Հայ

Արա Սաղաթելյանն իրեն զրպարտելու համար «ֆեյքերի» ֆաբրիկայի ղեկավարի դեմ հայց կներկայացնի 3 մլն դրամի պահանջով

23:40
02 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ընդդեմ քաղաքացի Տարոն Չախոյանի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Նարեկ Ալոյանը՝ նշելով, որ համացանցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Տարոն Չախոյանի կողմից վարվող ֆեյսբուքյան էջում և ԶԼՄ-ներում հրապարակվել են Արա Սաղաթելյանին զրպարտող և վիրավորող տեղեկություններ, ինչի առնչությամբ էլ կներկայացվի դատական հայց՝ հրապարակայնորեն զրպարտությունը հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու պահանջներով։

Բացի դա՝ կներկայացվի նաև գումարային պահանջ օրենքով նախատեսված առավելագույն չափով, այսինքն՝ զրպարտության համար 2 մլն դրամի չափով, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամի չափով։

«Ստացվելիք գումարները նպատակաուղղվելու են զինծառայողների հիմնադրամին։ Գումարային ակնկալիք անձամբ պարոն Սաղաթելյանը չունի։ Տվյալ գումարները նպատակաուղղվելու են հանուն զինվորների առողջության ապահովման»,- ընդգծել է փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին պարզ և հստակ է մտադրությունը՝ քաղաքացիական դատավարության կարգով զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելու համար հայց ներկայացնելը։

Մեկ այլ հաղորդմամբ՝ պահանջ կդրվի քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ պատերազմի օրերին Արա Սաղաթելյանը թիրախավորվել է ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ։ Մասմավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանը, որը հայտնի է որպես իշխանության «ֆեյքերի» ֆաբրիկայի «ղեկավար» ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե «Արա Սաղաթելյան» անունով էլեկտրոնային հասցեից այլ էլեկտրոնային հասցեների նամակներ են ուղարկվել՝ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ որոշակի գրառումներով։ 

Սակայն ավելի հետաքրքիր են Չախոյանի մեկնաբանությունները։
Սաղաթելյանին վարկաբեկող Չախոյանի տարածած տեսանյութի կեղծ լինելու մասին անմիջապես հայտարարել են նաև անկախ փորձագետները։ Մասնավորապես՝ Ալեքսեյ Չալաբյանը դեռևս նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ հասարակ վերլուծությամբ արդեն պարզ է Սաղաթելյանին վերագրվող նամակների կեղծ լինելը։

«Ինչ-որ մութ, կամ ավելի ճիշտ մԱԶութ ուժեր սարքել են ներքաղաքական վիդեո, որին սկզբից ես էլ քիչ էր մնում ինքս հավատայի։ Եվ որին հավատացել են տեխնիկապես և մեդիագրագետ ֆրենդերս», - արձանագրել էր Չալոյանը։

Որպես իր խոսքի ապացույց՝ նա նշել է, որ Gmail-ը շաբաթվա օրը 3 տառանոց հապավումով է նշվում՝ «Wed» ոչ թե երկտառ «We» ինչպես ֆեյք վիդեոյում։ Չկա նույն էջում, ինտերֆեյսի նույն հատվածում ամսաթիվ ֆորմատի նման անհամապատասխանության «բնական» բացատրություն, ինչից կարող ենք պնդել, որ Էջի պարունակությունը ձեռքով ձևափոխվել է։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում ստուգել ովքեր և ինչ կողմերի դրդմամբ են պատերազմական իրավիճակում ներքաղաքական բախումներ հրահրում, հայերին հանում հայերի դեմ, և ովքեր էին իրականում վերջին բառերով հրապարակավ արտահայտվում երկրի ղեկավարի, առաջին տիկնոջ, իրենց զավակի և ՀՀ ՊՆ ներկայացուցչի մասին, դա վերագրելով այլ մարդու», - նշել է նա։

Արա Սաղաթելյանը հայտնել է, որ իր համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները:

«Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու», - հայտարարել է ԱԺ նախկին գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ իրեն վերագրվող կեղծ նամակների տարածումը հետապնդում է քաղաքական նպատակներ:

Աղբյուրը նշում է, որ պատերազմի առաջին օրերից Արա Սաղաթելյանը գտնվել է Արցախում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին