437.67
4.35
404.35
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմությունը որոշում է կայացրել վարչապետի թեկնածուի հարցում․ լայնածավալ հանրահավաք է պատրաստվում (ՎԻԴԵՈ)

22:06
02 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձեւավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն եւ առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - ասաց նա։

Մաիժամանակ Մինասյանը հայտնեց, որ վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի՝ ընդդիմության թեկնածուի անունը։

Այս ընթացքում ռազմական դրությունը չվերացնելու մասով Մինասյանը նշեց, որ «կառավարությունը սարսափում է օր առաջ պաշտոնազրկումից»։

«Աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բոլոր հնարավոր սահմանափակումները պահպանել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ այս աթոռապաշտին, դավաճանության հիմնական կրողին հեռացնենք այդ աթոռից»,- ասաց նա։

Загружается новость ... "Лево"
Մինասյանը նշեց, որ ռազմական դրությունը պահպանելու որևէ անհրաժեշտություն չկա և իշխանությունն իրենց անգործությունն ու վախերը փորձում են քողարկել այս իրավական ռեժիմը պահելու մեջ:

«Եթե Փաշինյանը չի գիտակցում, որ նա այլևս որևէ նորմալ դրական արդյունք տվող չէ, ուրեմն նա կորցրել է նաև մտածելու ունակությունը»,-ասաց նա:

Ընդդիմադիրը ակնհայտ է համարում, որ ՌԴ-ի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի քաղաքականությունը ներկայիս իրավիճակի պատճառներից մեկն է։

«Հետևաբար, համոզված եմ՝ ցանկացած նոր իշխանություն, որն ունակ կլինի ՌԴ-ի հետ արդյունավետ դաշնակցային հարաբերություններ ձևավորել, ՌԴ-ն ընդունելու և համագործակցելու է այդ իշխանության հետ»,-նշեց Մինասյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին