Աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ ՀՀ նախկին վարչապետ՝ Կարեն Կարապետյան
13.03.2026,
18:39
ՀՀ նախկին վարչապետն ասել է, որ հավատում է ընդդիմության հաղթանակին
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է «Տաշիր» ընկերություների խմբի նախագահ, գործարար, բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։
«Աջակցում եմ Սամվել Կարապետյանին, միանշանակ», - ասել է Կարապետյանը։
Նա նաև հաստատել է, որ հավատում է ընդդիմության հաղթանակին։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։

