ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ապրիլի 30-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նիստին կմասնակցի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը։–0–