Սիմոնյան. Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ լինի
07.12.2022,
15:00
Ալեն Սիմոնյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Սիմոնյանն այդ մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մինչև տարեվերջ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում լինի և որտեղ կարո՞ղ է այն կայանալ։
«Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու հանդիպումը, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Դուք գիտեք, որ փոխվարչապետերի հանդիպումն է երեկ տեղի ունեցել և նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Կրկնում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասով դեռ որևէ կոնկրետ ինֆորմացիա չունենք, բայց մինչև տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի»,- ասաց Սիմոնյանը։-0-