Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ
20.01.2025,
11:16
Երեկ Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։