424.06
4.19
390.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կբացվի

19:37
07 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կհիմնվի Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն, հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Ցանկանում եմ նաև գոհունակություն հայտնել Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ։ Հուսով եմ, որ առաջիկայում ներկայացուցչությունը նաև հյուպատոսական ծառայություններ կմատուցի, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների աճին։ Վստահ եմ, որ այս կարևոր քայլը դրական ներդրում կլինի հայ-իսպանական միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման համար», – նշել է Միրզոյանը։

Նա նաև հայտնել է, որ Իսպանիան նաև Եվրոպական միության կարևոր պետություններից է և Իսպանիայի ԱԳ նախարարի հետ մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի:

«Ես գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի տեսլականը՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման վերաբերյալ։ Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», – ընդգծել է Միրզոյանը։

Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին:
Միրզոյանն ու Բուենոն խոսել են Ադրբեջանում ցայսօր պահվող հայ ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության և հումանիտար բնույթի այլ մնացած խնդիրների վերաբերյալ։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ», – նշել է Միրզոյանը։

Վերջում Միրզոյանը պաշտոնապես հրավիրել է Բուենոյին Հայաստան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման