ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է Երևանի պատրաստակամությունը անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դեկտեմբերի 15–ին Բրյուսելում։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նախօրեին
հայտնի է դարձել, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15–ին Բրյուսելում։
Դեկտեմբերի 15–ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը նոյեմբերի 19–ին Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների ընթացքում։ Նա առաջարկել է հանդիպումը կազմակերպել գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակն ու լարվածության հաղթահարման ուղիները` հանուն բարգավաճող և կայուն Հարավային Կովկասի, ինչին ԵՄ–ն աջակցում է։–0–