Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
15.04.2024,
12:45
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը։
«Ղազախստանը պատրաստ է առավելագույնս աջակցել և իր վրա վերցնել բարի կամքի դեսպանի դերը՝ տրամադրել իր հարթակը երկու երկրների բանակցությունների համար։ Մեր հիմնական խնդիրն է մոտեցնել մեր եղբայրական երկրներին, բացել ճանապարհ դեպի անխախտ բարիդրացիական հարաբերություններ, խաղաղություն և տարածաշրջանում կայուն զարգացում», – ասաց Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։