ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը որ հարցերում համաձայնության չեն գալիս

19.06.2023, 16:07
ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է, թե խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային որ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն գալիս
ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը որ հարցերում համաձայնության չեն գալիս
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրել է, թե խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային որ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն գալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ կոնսենսուս չկա՝ Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է՝ սկզբունքային հարցերի շուրջ:

«Այդ թվում քարտեզի ֆիքսման, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ հետ կապված, ցավոք սրտի, այս պահին դեռևս չկա համաձայնություն, երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են միմյանցից», – ասել է Կոստանյանը:

Փոխնախարարը, սակայն հավելել է, որ աշխատանքները շարունակվում են:–0–