577.93
6.35
489.65
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են

21:43
09 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է մանդատից։

Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։ Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը», – նշել է նա:

Ջուլֆալակյանը նաև ընդգծել է, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իր՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել է արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում:

«Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար: Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ», – ընդգծել է Ջուֆալակյանը։

Նա շնորհակալություն է հայտնոել Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), «որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար»։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:52
12 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման հարթակ և միջազգային ահաբեկչության օջախ տարածաշրջանում. Մնացականյան
Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման հարթակ և միջազգային ահաբեկչության օջախ տարածաշրջանում. Մնացականյան
21:05
11 Հոկտեմբերի 2020
Ո՞վ կարող է «սանձել կատաղած Էրդողանին» տարբեր տարածաշրջաններում, մեկնաբանում է հայ թուրքագետը
Ո՞վ կարող է «սանձել կատաղած Էրդողանին» տարբեր տարածաշրջաններում, մեկնաբանում է հայ թուրքագետը
23:35
10 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ
23:03
10 Հոկտեմբերի 2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
15:39
10 Հոկտեմբերի 2020
Իսկանդարյան. Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցությունները քիչ իրատեսական են. կողմերի դիրքորոշումներն ավելի քիչ են համընկնում, քան պատերազմից առաջ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Իսկանդարյան. Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցությունները քիչ իրատեսական են. կողմերի դիրքորոշումներն ավելի քիչ են համընկնում, քան պատերազմից առաջ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
14:40
10 Հոկտեմբերի 2020
Թուրքիան աջակցելու է որոշումներին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան աջակցելու է որոշումներին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը. Թուրքիայի ԱԳՆ
13:21
10 Հոկտեմբերի 2020
Բաքուն անպայման կվերսկսի ռազմական գործողությունները, այլապես իշխող «ալիև-փաշաեվա» կլանին «տոլեռանտ» ադրբեջանցիները ուղղակի կհոշոտեն. պատգամավոր
Բաքուն անպայման կվերսկսի ռազմական գործողությունները, այլապես իշխող «ալիև-փաշաեվա» կլանին «տոլեռանտ» ադրբեջանցիները ուղղակի կհոշոտեն. պատգամավոր
17:50
09 Հոկտեմբերի 2020
Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
16:28
09 Հոկտեմբերի 2020
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
Պուտինը ուրբաթ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ գործնական հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
15:35
09 Հոկտեմբերի 2020
Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ Պուտինի կոչի շրջանակում
Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ Պուտինի կոչի շրջանակում

21:49
08 Հոկտեմբերի 2020
Միշուստինը Ադրբեջանի վարչապետի հետ զրույցում նշել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու կարևորությունը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ