ԱԽ քարտուղարն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին (ՎԻԴԵՈ)
13:41
09 Մայիսի 2023
ԻժԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Նեմեսիսի» արձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու:
Այս մասին հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի հասցեին հնչող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի սպառնալիքներին, եթե Երևանը հրաժարվի ապամոնտաժել հուշարձանը:
«Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է առանց նախապայմանների լինի: Ինչ վերաբերում է հուշարձանի հարցին, ապա, բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է», - ասաց Գրիգորյանը երեքշաբթի Հաղթանակի զբոսայգում:
Загружается новость ... "Лево"
Պատասխանելով այն հարցին, թե իշխանությունները կապամոնտաժե՞ն հուշարձանը՝ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ այդ հարցը գտնվում է տեղական իշխանությունների տիրույթում:
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացրած «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրումը, ըստ թուրքական իշխանությունների հայտարարության, դարձել է Թուրքիայի օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար փակելու պատճառ։ Ավելին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը սպառնացել է նոր միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ՝ հուշարձանի ապամոնտաժումից հրաժարվելու դեպքում։-0-
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին