438.1
4.37
401.96
+5
Եղանակը Երևանում
Հայ

Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ

13:14
08 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Թուրքական NTV-ի ուղիղ եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած հայ վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում, ինչպես նաև խոսել ղարաբաղյան հիմնախնդրից ու առաջ քաշել մի շարք անհիմն պնդումներ, հաղորդում է ermenihaber.am–ը:

«Մենք մեր անկեղծությունը ցույց տվեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ադրբեջանի հետ էլ խորհրդակցելով ու համակարգելով՝ որոշ քայլեր արեցինք․ օրինակ՝ մեր օդային սահմանը բացեցինք, սկսվեցին ուղիղ թռիչքներ, մեկնարկեց բեռնափոխադրումային առևտուրը, առաջիկայում սահմանի բացման հնարավորությանը պատրաստ լինելու համար սահմանին որոշ համատեղ կամ առանձին-աշխատանքներ կան։

Երբ այս հարաբերությունները, երկխոսությունն սկսում էինք, ո՛չ Հայաստանը մեզ ասաց՝ ճանաչեք այսպես կոչված ցեղասպանությունը, ո՛չ էլ մենք ասացինք, որ միայն այն դեպքում կհաջողվի, եթե դրանից հրաժարվեք»,-ընդնգծել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ «Նեմեսիս» օպերացիայի մասին, նշել է, որ ի պատասխան Երևանի այդ քայլին՝ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը:

«Անշու՛շտ, ուղիղ թռիչներ կան։ Մեր Պեգասուսն է, կարծեմ, թռչում այս պահին։ Սակայն մեր օդային տարածքով Եվրոպա են թռչում, այլ վայրեր են թռչում։ Միայն Հայաստանի խորհրդարանի ղեկավարն է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի այս հավաքի համար Թուրքիա գալու, դա թույլ տվեցինք, քանի որ դա միջազգային հավաք է, դա բացառություն է, մինչդեռ, դրանից բացի, VIP թռիչքները ներառյալ՝ թռիչքները այլևս թույլ չենք տալու», – նշել է նա։

Այնուհետև Չավուշօղլուն սպառնացել է, որ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակումով, կշարունակի հավելյալ միջոցներ ձեռնարկել, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը։

«Անհնար է, որ մենք դա ընդունենք։ Հստակ կերպով տեսանք, որ նրանք բարի մտադրություն չունեն։ Ներողություն, բայց թող չասեն, թե դա մեր լիազորությունը չէ, թող չփորձեն մեզ խաբել»,- երզափակել է Թուրքիայի արտգործնախարարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա