Պապիկյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր

14.10.2024, 13:39
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում ապագա ծրագրերը
Պապիկյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա  համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։