438.03
4.45
404.16
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Դա պատմական ճեղքում է հայերի համար». Սոլովյովը` ԱՄՆ-ում Հայոց ցեասպանությունը ճանաչող բաձևի ընդունման մասին (ՎԻԴԵՈ)

18:02
31 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս լրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» հաղորդման ընթացքում վերլուծել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառները:

«Նախօրեին ամերիկացիները կարևոր ճեղքում են կատարել, շատ վճռորոշ` Ներկայացուցիչների պալատում քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին», - հիշեցրել է Սոլովյովը:

Ըստ նրա, դա շատ կարևոր քայլ է, որը ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել և շատ հետաքրքիր է վերլուծել այդ որոշման պատճառները:

«Պետք է հասկանալ, որ ամերիկացիները` բացարձակապես ազնիվ ժողովուրդ է: Այսպես, Պալատը, որտեղ հիմա դեմոկրատներն են ամեն ինչ վերահսկում, բացարձակ արդար ընդունեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում: Նրանք երկար ժամանակ չէին անում դա, չնայած նահանգներում ցեղասպանությունը ճանաչում էին», - ասել է հաղորդավարը`հիշեցնեով, որ ամերիկացի նախագահների հետ «երկար ժամանակ պայքար էր իրականացվում», որպեսզի նրանք արտահայտեն ոչ թե «ողբերգություն» վերացական արտահայտությունը, այլ բավականին կոնկրետ «ցեղասպանություն» եզրույթը:

Սոլովյովը նշել է, որ բազմաչարչար հայ ժողովուրդի համար ԱՄՆ-ում տեղի ունեցածը, անկասկած, մեծ ուրախություն է:

«Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումը զգայուն հարց է և ակնհայտ է, որ ամերիկացիները` իրենց նկատառումներից ելնելով, ամեն կերպ փորձում էին խուսափել ճանաչումից Կոնգրեսի մակարդակով, խուսափել ցեղասպանության ճանաչումից պետական մակարակի վրա», - նշել է նա:

Ըստ հաղորդավարի, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը, իհարկե, արդեն դատապարտել է Պալատի կողից ընդունված բանաձևը:

«Ներկայացուցիների պալատը հավանություն է տվել նաև Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից գործողություն ծավալելու պատճառով Թուրքիայի դեմ օրինագծի ընդունմանը և Թուրքիայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը: Օրինագիծը պատժամիջոցներ է առաջարկում պաշտպանության նախարարի և թուրք այլ նախարարների, ինչպես նաև Halbank պետբանկի դեմ: Հիմա այն պետք է հավանություն ստանա Սենատի կողից, ինչից հետո այն պետք է ստորագրի նախագահը: Թուրքիան դատապարտել է նաև այդ որոշումը, անվանելով այն չհամապատասխանող ՆԱՏՕ-ի ոգուն և Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան համաձայնությանը», - ասել է Սոլովյովը:

Նա հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը վաղուց արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանոթյունը:

«Եվ պետք է նշել, որ իրենց դիրքորոշումն այդպես հետևողականորեն արտահայտող երկրները շատ են: Եվ հայերն այդ տեսանկյունից կեցցեն, նրանք հետևողականորեն են աշխատում` ի հիշատակ իրենց և իրենց պատմության հարգանքի», - հավելել է հաղորդավարը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ