«Ելք» դաշինքում պառակտում է հասունանում. Փաշինյանն անգամ «պատրաստ է նորից բանտ նստել»

27.02.2018, 11:10
«Ելք»–ում պառակտում է հասունանում։
«Ելք» դաշինքում պառակտում է հասունանում. Փաշինյանն անգամ «պատրաստ է նորից բանտ նստել»

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մա­սին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկեր­ների կողմից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություն­ներով՝ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, ովք­եր փորձում են հետ պահել նրան այդ քայլից:

Загружается новость ... "Лево"

«Ավելին՝ զգուշացնում են, որ կրկին կհայտնվի բանտում, սակայն նրան այդ զգուշացումները հետ չեն պահում, նա «պատրաստ է նորից բանտ նստել»», – գրում են հոդվածի հեղինակները։ 

«Ինչ վերաբերում է դաշինքի ընկերներին, ապա այստեղ ևս միասնական կարծիք չկա՝ եթե «Քաղաքացիական պայմանագրի» կազմը կողմ է փողոց դուրս գալուն, ապա «Լուսավոր Հայա­ստանում» ավելի «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից են՝ ամբիոններից ու անարյուն: Փո­ղոց դուրս գալուն դեմ չէ նաև Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»: Եթե դիրքորոշումների տարբերությունը խորանա, չի բացառվում, որ էդմոն Մարուքյանի թիմն առանձնանա «Ելք» դաշինքից, իսկ մյուս երկու կուսակցությունն արդեն մեկ կուսակցություն դառնան»,-գրում է թերթը:–0–