441.06
4.43
403.38
+14
Եղանակը Երևանում
Հայ

Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ

13:48
08 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների բարձր մակարդակի հասարակական և քաղաքական համախմբման,  այս մասին իր Facebook-յան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանի մայրաքաղաքի վրա երկու հարձակումները տեղի են ունեցել չորեքշաբթի` հունիսի 7-ին: Ավտոմատներով զինված մարդկանց խումբը ներխուժել է մեջլիսի շենք և կրակ  է բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Դրամից անմիջապես հետո մի քանի հանցագործներ գրոհել են իմամ Խոմեինիի դամբարանը, որ գտնվում է մեջլիսի շենքից 20 կմ հեռավորության վրա: Թեհրանում երկու հարձակումների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 13-ի, իսկ վիրավորների թիվը` 43-ի:

Загружается новость ... "Лево"

Իրանագետի խոսքերով, ակնհայտ է, որ Թեհրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումները նպատակ են հետապնդում նաև հավասարակշռությունից հանելու Իրանը և այս երկիրը ներքաշելու հապշտապ գործողությունների մեջ, որտեղ սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է լինելու:

Նրա կարծիքով, ասվածի ապացույց կարող է լինել իրանցիների համար նաև բարոյական դաշտում այնպիսի զգայուն կետին ահաբեկչական հարված հասցնելը, ինչպիսին Իսլամական Հանրապետության հիմնադիր և շիայական պետական կառավարման մոդելի ճարտարապետ Իմամ Խոմեինիի դամբարանի տարածքն է:

 «Ակնհայտ է, որ նման ծրագրավորում իրականացնողները չեն հաշվարկել կարևոր մի հանգամանք. «յոթը չափիր, մեկը կտրիր» իմաստնությունը լավագույնն է բնորոշում իրանցիրների գործելաոճը գրեթե ամեն ինչում, հետևաբար Իրանից զգացական, հապճեպ և սխալաշատ պատասխաններ ակնկալելն առնվազն անհեռատեսություն է»,- նշել է Ոսկանյանը:

Загружается новость ... "Право"

Քաղաքագետի կարծիքով, սխալ է հաշվարկված նաև ահաբեկչության միջոցով Իրանի ներսում խուճապային տրամադրություններ և ներկա վարչակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու բաղադրիչը։ 

«Ընդհակառակը՝ նկատվում է բոլորովին հակառակ գործընթաց, որն ի վերջո հանգեցնելու է իրանցիների շրջանում քաղաքական և հասարակական համախմբման աննախադեպ բարձր մակարդակի, ինչը հնարավորություն է ընձեռելու իրանական ռազմաքաղաքական վերնախավին ներազգային համերաշխության պայմաններում հանգիստ և վստահորեն ծրագրավորելու պատասխան բոլոր գործողությունները»,-ասել է Ոսկանյանը:

«Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել երկու հարձակումների պատասխանատվությունը:  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա