418.04
4.21
392.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբերտ Քոչարյանն` արժանապատվության համար պայքարի, Սերժ Սարգսյանի սխալների և նոր իշխանությունների «անսանձ պոպուլիզմի» մասին (ՎԻԴԵՈ)

13:30
29 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՆՏՎ–ին տված հարցազրույցում ներկայացրել է սեփական դիրքորոշումն իր նկատմամբ հարուցված քրեական գործի, երկրում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև քաղաքական նոր իրողությունում սեփական դերակատարության մասին։ 

Պատվի և արժանապատվության համար պայքարի մասին 

Պատասխանելով այն հարցին, թե քաղաքական տուրբուլենտության և կալանավորվելու վտանգի դեպքում ինչու չի հեռացել երկրից` Քոչարյանը նշել է, որ նա ոչ թե չի հեռացել երկրից, այլ վերադարձել է Հայաստան։

«Հունաստանում էի, տեղեկացրեցի, թե երբ եմ վերադառնալու` հստակ գիտակցելով, որ կարող է ինձ կալանավորեն։ Ակնհայտ է, որ այսպես ասած իմ տիպի մարդիկ չեն փախչում դժվարություններից։ Սակայն ամեն դեպքում հույս կար, որ դատաիրավական համակարգն ամբողջովին կորած չէ, և գոյություն ունի դատարանների ինքնուրույնության գոնե որոշակի աստիճան։ Վերադարձա պայքարելու սեփական պատվի և արժանապատվության համար»։ 

Խոսելով իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին` Քոչարյանը նշել է, որ այնտեղ ընդհանրապես չկա քրեական գործ։ 

Загружается новость ... "Лево"

«Ինձ առաջադրվել է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Պատկերացնու՞մ եք։ Նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, զբաղեցնելով այդ պաշտոնը, պարզվում է ` ինքն իրեն տապալել է...Շտապելով փորձել են գտնել մեղադրական եզրակացության ինչ–որ ձևակերպում։ Դա վկայում է այն մասին, որ խոսքը ոչ միայն պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է»,– նշել է Քոչարյանը։

Այս կապակցությամբ նա ասել է, որ 10 տարի հետո իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել են 2008 թ.–ի մարտի 1–2–ի զանգվածային անկարգությունները, որոնք դատապարտվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

«Դրա համար ես խոսում եմ քաղաքական վենդետային մասին։ Այսինքն, 10 տարի հետո իշխանության եկան նրանք, ովքեր այն ժամանակ պարտվել էին ընտրություններում։ Եվ այսօր նրանց միտքը զբաղված է նրանով, թե ինչպես հաշվեհարդար տեսնել այն մարդկանց հետ, որոնց թշնամի են համարում», – ասել է Քոչարյանը։ 

Ընտրազանգվածի մասին 

Պատասխանելով այն հարցին, թե ապրիլյան հեղափոխությունն արդյո՞ք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշ սխալների հետևանքն է` Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Սարգսյանը չպետք է իրականացներ սահմանադրական բարեփոխումներ։ 

«Այն ժամանակ հանդես եկա այդ բարեփոխումների հրապարակային քննադատությամբ, և, իհարկե, պետք չէր փորձել պահպանել իշխանությունը` նստելով վարչապետի աթոռին», – ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանը նաև ներկայացրել է իր տեսլականն այն մասին, թե ինչպես կարող է ձևավորվել իր ընտրազանգվածն և ով հասարակությունում կարող է իրեն աջակցել։ 

«Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ։ Այդ ընթացքում Հայաստանի ՀՆԱ–ն աճել է 5 անգամ, սա ռեկորդային թիվ է, իսկ բյուջեն ավելացել է 8 անգամ։ Երևանում հետաքրքիր, վերակառուցված ամեն ինչ կառուցվել է այդ տարիներին։ Մենք ամեն տարի ստեղծել ենք 35–40 հազար աշխատատեղ, իմ նախագահության սկզբում փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինն աճել է`15%–ից դառնալով 46%, իսկ ՀՆԱ–ում մասնավոր հատվածի մասնաբաժինը հասել է մինչև մոտ 80%–ի։ Կյանքի որակն արմատապես փոխվել է։ Եվ դա պետք է հասկանալ։ Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են այդ գործընթացներում, ստեղծել են իրենց բիզնեսներն ու առաջ տարել տնտեսությունը, կդառնան իմ էլեկտորալ բազան», – պարզաբանել է Քոչարյանը։

«Հասկանում եմ, որ կարող եմ դառնալ շատ լուրջ և կոնսոլիդացված կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները», – նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Загружается новость ... "Лево"

Նոր իշխանությունների «անսանձ պոպուլիզմի» մասին

Պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ինչպես է զարգանալու իրավիճակը մի երկրում, որտեղ իշխանության են եկել կառավարման փորձ չունեցող մարդիկ` Քոչարյանը հայտարարել է, որ իրավիճակը չափազանց հետաքրքիր է։

«Շատ մեղմ է ասված` «փորձի բացակայություն»։ Վերջին հանրահավաքի ժամանակ (որը կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17–ին Հանրապետության հրապարակում, խմբգր.) հայտարարվում է, որ Հայաստանում դե–ֆակտո ստեղծվել է պետական կառավարման նոր համակարգ, և հեղափոխական հրապարակը դառնում է ժողովրդի իշխանության գերագույն մարմինը։ Մեր Սահմանադրության մեջ չկա նման հասկացություն։ Հետո, ըստ տեքստի, կառավարությունը հաշվետու է այս հրապարակին։ Իսկ ես գիտեի, թե կառավարությունը հաշվետու է Ազգային ժողովին։ Պարզվում է` այդպես չէ։ Եվ բոլոր կարևորագույն ներքաղաքական և տնտեսական հարցերը քննարկվելու են այդ հրապարակում», – նշել է Քոչարյանը։ 

Այս կապակցությամբ նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն «անսանձ պոպուլիզմ են», որի հետևանքները երկար ժամանակ կզսպեն երկրի զարգացումը։ 

«Այստեղ ոչ միայն փորձի բացակայության խնդիրն է։ Նրանք ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ են իրենցից ներկայացնում կառավարման պետական մեխանիզմները, ինչ է իշխանության բաժանումը, իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի փոխհարաբերությունները։ Այս հեղափոպական էյֆորիան կարող է դեռ երկար պահպանվել», – նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ունի՞, արդյոք, վարչապետի հավակնություններ` Քոչարյանը հայտարարել է, որ չի ցանկանում խոսել այդ և ապագա հավակնությունների մասին։

«Ինչու՞ որոշեցի վերադառնալ քաղաքականություն։ Քանի որ մեր հարցազրույցում ներկայացրեցի մի շարք մտահոգություններ և չեմ կարող հեռու մնալ այս ամենից։ Ես դա չէի անի, եթե այդ մտահոգությունը չհրեր ինձ դեպի քաղաքականություն», – եզրափակել է ՀՀ նախկին նախագահը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
19 Ապրիլի 2024
Արցախից ռուս խաղաղապահների հեռացումը կարող է վկայել Կովկասում ՌԴ–ի ազդեցության որոշակի նվազման մասին․ Մարկեդոնով
Ռուս խաղաղապահների հեռանալն Արցախից կարող է վկայել ազդեցության որոշակի նվազման մասին, կարծում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց