ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Եսայանը ՌԴ–ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2010 թ.–ի հունվարի 22–ին։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնը։ 90–ականների վերջին–2000–ականների սկզբին գլխավորել է Արցախի խորհրդարանը։ –0–