424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան

13:10
30 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։

Նոյեմբերի 19–ին «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան մեղադրեց Հայաստանին, որ այն գնում է Ուկրաինայի ճանապարհով։ Նա նաև նշեց, որ Գարեգին Նժդեհը, որի արձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում, «հայ Բանդերա» է, իսկ իշխող ՀՀԿ–ի սիմվոլիկան էլ համեմատեց Ադոլֆ Հիտլերի ժամանակների գերմանական խորհրդանշանի հետ։ Այնուհետև հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ընթացքում հայտարարեց, որ հայերը Ռուսաստանի թշնամիներն են։ Իսկ նոյեմբերի 28–ին НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Հանդիպման վայր» հաղորդման ընթացքում Հայաստանը մասնավորապես համեմատեցին անհավատարիմ կնոջ հետ։

«Պլուրալիզմի ևս մեկ դրսևորում։ Կրեմլը պաշտոնական մակարդակում, կարծես, չի խոչընդոտել Հայաստանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի ստորագրմանը։ Ավելին, երբ 2015 թ.–ին մեկնարկեցին փաստաթղթի նոր տեքստի շուրջ բանակցությունները, Կրեմլը տեղյակ էր բոլոր մանրամասներից», – գրել է Մարկեդոնովը Facebook–յան իր էջում։

Նրա խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև Բրյուսել այցելելը եղել է Մոսկվայում, հանդիպել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Загружается новость ... "Лево"

«Թվում է, թե ամեն ինչ նորմալ է։ Եթե այդպես է, ապա ի՞նչ է նշանակում հեռուստաալիքներով հնչող «անհավատարիմ կնոջ» և «ֆաշիստ Նժդեհի» մասին հիստերիան։ Որտե՞ղ են Ցեղակրոնի գաղափարները, իսկ որտե՞ղ` այսօրվա «եվրոպական արժեքները»։ Ինչու՞ եք ամեն ինչ իրար խառնում», – նշել է Մարկեդոնովը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Նժդեհի երկրպագուն չէ, սակայն «նրա շուրջ ստեղծված վեճով թող զբաղվեն պատմաբանները»։

Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր–Հարությունյան) մեծանուն հայ պետական գործիչ է (1886–1955 թթ.), ով 20–րդ դարի սկզբում պայքարել է Հայաստանի կայացման և տարածքային ամբողջականության պահպանման համար։ Նժդեհը «Ցեղակրոնություն» եզրույթի և գաղափարախոսության հեղինակն է։ Եզրույթը ենթադրում է, որ յուրաքանչյուր հայի համար բարձրագույն արժեքը նրա ցեղն է, ընտանիքն ու ավանդույթները։ Ցեղակրոնության նպատակն է հայ ժողովրդի միավորումը Պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակում։ Նժդեհի գաղափարները հիմք են դարձել իշխող ՀՀԿ–ի գաղափարախոսական պլատֆորմի համար։

Загружается новость ... "Право"

«Սակայն թող նրա մասին վիճեն պատմաբաններն` աղբյուրների հիման վրա, ոչ թե տհաճ հաղորդավարները։ Իսկ հիմա սկսել են խոսել «կնոջ և ամուսնու մասին»», – գրել է Մարկեդոնովը։

Նա նշում է, որ որպես մարդ, ով զբաղվում է Կովկասով արդեն քառորդ դար և ի տարբերությունը բազմաթիվ «հեռուստատեսային գիտակների»` այցելում է տարածաշրջան տարին մի քանի անգամ (Հայաստան 2017 թ–ին եղել է չորս անգամ), հասկանում է, որ կա անհամաչափ ընկալում։

«Բարեկամներ, ինչու՞ է հարկավոր ավելորդ լարվածություն։ Այո, մենք Հայաստանի հետ երկխոսության մեջ ավելի ուժեղ դիրքերում ենք, դրանք գերակշիռ են, նրանք մեզնից ավելի շատ են կախված, մեր օգնությունը եվրոպականից ավելի կարևոր է։ Իսկ Գյումրու բազան մեզ ընդհանրապես հարկավոր չէ՞, իսկ ղարաբաղյան հակամարտության հարցում մասնակցությունը մեզ ի ծնե՞ է երաշխավորված», – գրել է Մարկեդոնովը։

Նա կոչ է արել լռել «հյութեղ կերպարների սիրահարներին»։

Загружается новость ... "Лево"

«Խոհանոցում սեփական կանանց հետ հղկեք վարպետությունը, որպեսզի հետո չափսոսաք  բաց թողած դաշնակցի համար։ Եվ ժամանակն է արդեն, որպեսզի «համակարգողներից» ոմանք սկսեն օգտագործել իրենց իշխանությունը հենց այնտեղ, որտեղ հարկավոր է, իսկ որտեղ հարկավոր չէ, մենք առանց այդ էլ շատ պետեր ունենք», – նշել է Մարկեդոնովը։

Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24–ին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Այն որոշ իմաստով համահունչ է ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի նախագծի հետ, որը Հայաստանը պետք է ստորագրեր 2013 թ.–ի նոյեմբերին։ Սակայն չստորագրեց, քանի որ հայտարարեց, որ ցանկանում է մուտք գործել Մաքսային միություն և մասնակցել եվրասիական ինտեգրմանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր