441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ

11:15
30 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։

НТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Հանդիպման վայր» հաղորդման վերջին եթերը գրեթե ամբողջությամբ նվիրված էր ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի քննարկմանը, որտեղ Հայաստանին մասնավորապես համեմատեցին անհավատարիմ կնոջ հետ։

Загружается новость ... "Лево"

Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24–ին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Այն որոշ իմաստով համահունչ է ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի նախագծի հետ, որը Հայաստանը պետք է ստորագրեր 2013 թ.–ի նոյեմբերին։ Սակայն չստորագրեց, քանի որ հայտարարեց, որ ցանկանում է մուտք գործել Մաքսային միություն և մասնակցել եվրասիական ինտեգրմանը։

«Անհեթեթ, տգետ գնահատականներ են, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամական, դաշնակցային հարաբերություններից: Եվ ես չեմ կարծում, որ ճիշտ է, որպեսզի իմ պետության Ազգային ժողովի նախագահի տեղակալը կամ իմ պետության որևէ պաշտոնյա ինչ-որ անհայտ ծագում ունեցող քաղաքագետների կամ քաղաքական գործիչների մեկնաբանություններ տա։ Կա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Ռուսաստանի Դաշնության հարգարժան դեսպան Իվան Վոլինկինը շատ հստակ, հավասարակշռված գնահատական է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրին՝ նշելով, որ սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որոշումն է: Ավելին, մինչ այդ տիկին Զախարովան, որը արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն է, նշել է, մեջբերում եմ, որ «հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որոշմանը»: Ինչի՞ մասին է խոսքը», – նշել է Շարմազանովը։

Загружается новость ... "Право"

«ԵՄ–ի հետ համաձայնագիրը չի հակասում հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Ավելին, մենք կշարունակենք խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում և հնարավոր այլ ուղղություններով», – ասել է Շարմազանովը։

Նա նաև ընդգծել է, որ Երևանը կշարունակի ընդլայնել իր մասնակցություն ԵՏՄ–ում և ՀԱՊԿ–ում։

«ԵՏՄ–ի անդամակցությունն էական նշանակություն ունի մեզ համար, քանի որ դա 180–միլիոնանոց շուկա է, իսկ Ռուսաստանը մեր թիվ մեկ դաշնակիցն է։ Մյուս կողմից, ելնելով սեփական պետական և ազգային շահերից` Հայաստանը կհամագործակցի և կխորացնի քաղաքական երկխոսությունը ԵՄ–ի հետ, ինչն էլ հենց նախատեսում է ստորագրված համաձայնագիրը», – ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով, անկախ այն բանից, թե «ինչ կասեն հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից` Հայաստանը կշարունակի վարել արտաքին քաղաքականություն, որը համապատասխանում է իր ազգային և պետական շահերին»։

«Այս ճանապարհով են գնացել Հայաստանն ու ՀՀԿ–ն` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Արդյունքն ակնհայտ է. մենք մուտք գործեցինք ԵՏՄ` խորացնելով հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ, ինչը չխանգարեց եվրոպացի գործընկերների հետ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը», – ասաց Շարմազանովը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում