Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. դերասան Արտաշես Ալեքսանյան (ՎԻԴԵՈ)

09.09.2020, 23:16
Դերասան Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. ՎԻԴԵՈ
Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. դերասան Արտաշես Ալեքսանյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության «Youtube»-յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում խոսել է այն մասին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության։

«Ես ընդհանրապես ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, բոլոր պատերազմներին մասնակցել եմ և փառք Աստծուն առողջ վերադարձել եմ։ 1988–90–ականներից մենք գիտենք մարդիկ, ովքեր եղել են շարժման մեջ, ովքեր շարժման հետ պայքարել են։ Այսօր, ում բերեցինք վարչապետ (Նիկոլ Փաշինյան, խմբգր.), նա 1990 թվականին եղել է Հայ ազգային կոնգրեսում։ Մենք այնտեղից բերեցինք նրան»,– ասաց Ալեքսանյանը։

Նա նաև նշեց, որ պետք է լավ հիշենք ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը 2015թ.–ին։

«Նա կոդավորված ասում է. ցախավելը հեծած, 1 գումարած 1, կգան, կհասնեն Ազատության հրապարակ, կկնքեն քաղաքացիական պայմանագիր, Պուտինի հրաժարականը կրծքի տակ, այսինքն` 102–րդ ռազմաբազայի վերաբերյալ, որ հիմա ջանում են, որ բազան չլինի, և այդ օրվա իշխանությունները կօգնեն, որպեսզի նրանք գան իշխանության», – ասաց Ալեքսանյանը` հիշեցնելով, որ Տեր–Պետրոսյանի ասածն այն է, ինչ կատարվեց։

«Այսինքն հանրապետականները օգնեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ` ԱԺ–ի ընտրություններով», – հիշեցրեց դերասանը։

Նա նշեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանը շատ պարզ ասեց, որ իրենք (Փաշինյանի հետ) համագործակցում են։

«Եթե նրանք համագործակցում են, ես ինչի՞ պիտի լինեմ սերժական, նիկոլական կամ ռոբական։ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանից ինձ վտարել են։ Ո՞նց կարամ ես լինեմ ըտենց։ Ես ազգի զավակ եմ, մտածում եմ ազգի, երկրի, ցեղի մասին», – ընդգծեց Ալեքսանյանը։–0–