Զախարովա. ձեռնարկվող միջոցառումները պայմաններ են ստեղծում ԼՂ-ում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար արդար հիմքի վրա

Զախարովան նշել է, որ այդ պահին առաջնային լուծում են պահանջում հումանիտար հարցերը՝ հիշեցնելով,որ նոյեմբերի 13-ին ՌԴ նախագահի հրամանով ստորագրվել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն Լեռնային Ղարաբաղի համար:
«Հետագայում, այս ոլորտում (հումանիտար հարցերի լուծում - խմբրգ.) մենք նախատեսում ենք համագործակցել ԵԱՀԿ-ի հետ, միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն», - պարզաբանեԼ Է Զախարովան:
ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ հրադադարը կայուն է, իսկ Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու «հտության բարձր մակարդակը» կարևոր քայլ է ճգնաժամը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու ուղղությամբ:
«Ընդհանուր առմամբ, ձեռնարկվող միջոցառումները պայմաններ են ստեղծում ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար արդար հիմքի վրա` ի շահ բարեկամ հայ և ադրբեջանցի ժողովուրդների », - ընդգծել է Զախարովան:-0-