«Ոսկե արծիվ» շքանշանակիրը. Էդգար Մարկոսյանը ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ (ՎԻԴԵՈ)
17.10.2020,
14:30
«Ոսկե արծիվ» շքանշանով պարգեւատրված Էդգար Մարկոսյանը ոչնչացրել է թշնամու 10 տանկ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․«Ոսկե արծիվ» շքանշանով պարգեւատրված Էդգար Մարկոսյանը ոչնչացրել է թշնամու 10 տանկ: Նրա մասին «Զինուժ» հաղորդումը հրապարակվել է Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Մենք սահմանում ենք և պաշտպանում ենք այն, թեկուզ մեր կյանքի գնով: Չենք թողելու՝ դրանք մի սանտիմետր առաջ գան: Գնալու ենք առաջ, ուղղակի ժամանակի հարց է», - ասում է Մարկոսյանը, ով բուժման կուրս է անցնում:
Նա պատմել է, թե ինչպես է խփել առաջին տանկը, ասել, որ աշխատում է թիմում: Մարկոսյանը խոստովանել է, որ շտապեցնում է բժիշկներին իրեն դուրս գրել, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնա ռազմաճակատ՝ իր ընկերների մոտ:-0-