Վիրավորվածների մոտ 30%-ը 24 ժամվա ընթացքում վերադառնում է շարք․ ՀՀ ՊՆ (ՎԻԴԵՈ)
08.10.2020,
22:29
Հ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բարձր է գնահատել ռազմական պայմաններում բուժաշխատողների կատարած աշխատանքը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր՝ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ բարձր է գնահատել ռազմական պայմաններում բուժաշխատողների կատարած աշխատանքը։
«Շնորհիվ բժշկական ծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի վիրավորվածների մոտ 30%-ը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք»,- ասաց նա։
Նա նշել է, որ դա բավականին լավ ցուցանիշ է, մանավանդ եթե հաշվի առենք այն, որ հրետանային միջոցներ կիրառվում են շատ խիտ։-0-