Թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվել է 150 հա համայնքապատկան անտառային ծածկույթ
02.11.2020,
17:34
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Այս մասին, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում կատարված գրառման, հայտնել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը։
Загружается новость ... "Лево"
Նշավում է, որ թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
«Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-