Սեյրան Օհանյան. «Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը». «168 ժամ»

07.11.2020, 14:37
Սեյրան Օհանյան. «Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը». «168 ժամ»
Սեյրան Օհանյան. «Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը». «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ով այս օրերին առաջնագծում է գտնվում, շարունակում է իր ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Նախօրեին, ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր էր տարածում, իբրև թե Սեյրան Օհանյանը վիրավորվել է:

«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Ինձ մոտ գտնվող ընկերներիցս մեկը, ցավոք, վիրավորվել է, մեկը զոհվել է․․․ բայց ամեն ինչ կարգին է: Աստված բոլորիս հետ»,- հայտնել է Սեյրան Օհանյանը «168 ժամ»-ի հետ զրույցում: 

Ավելի վաղ, ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել:  

«Ու համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,- հայտնել էր Պողոսյանն իր Facebook-յան էջում: -0-