Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Ղարաբաղում հակամարտող կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ․ ՌԴ ԱԳՆ
09.11.2020,
22:04
Ռուսաստանը օգտագործում է առկա բոլոր հնարավորությունները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանը օգտագործում է առկա բոլոր հնարավորությունները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ և իրավիճակը կարգավորեն քաղաքական-դիվանագիտական ձևով: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Загружается новость ... "Лево"
«Այս պարագայում ինձ թվում է, որ Ռուսաստանը շատ ակտիվորեն ներգրավված է դրա կարգավորման գործընթացում: Ինչպես գիտեք, այս ընթացքում դիվանագիտական շփումներ և ջանքեր են գործադրվել, հենց հակամարտությունը, ցավոք, կրկին մտել է թեժ փուլ», - ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը նախատեսում է ավելի ակտիվ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում՝ Շուշիի գրավման մասին Ադրբեջանի հայտարարություններից հետո:
Ըստ նրա, Մոսկվան օգտագործում է առկա բոլոր հնարավորությունները, որպեսզի իրավիճակը կարգավորվի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հետագա քաղաքական և դիվանագիտական ճանապարհով առաջխաղացման համար-0-